10 ապրիլի 2019 - 16:01 AMT
ՊՆ-ում քննարկել են ՌԴ հետ համատեղ փամփուշտների արտադրության հնարավորությունը

ՀՀ-ն և Ռուսաստանը քննարկում են ՀՀ տարածքում փամփուշտների համատեղ արտադրության հնարավորությունը: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ Ուլյանովսկի և Տուլայի փամփուշտների գործարանների ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկարատև համատեղ համագործակցության, ռազմական նշանակություն ունեցող ապրանքների տրամադրման, ինչպես նաև ՀՀ տարածքում հնարավոր համատեղ արտադրության գործընթացային հարցեր, հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը։

Առանցքային հարցերի վերաբերյալ ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն: