1 սեպտեմբերի 2008 - 20:21 AMT
ԵԱՀԿ ԽՎ.Ղարաբաղյան հակամարտությունը գլխավոր խոչընդոտն է Հարավային Կովկասի երկրնեի առավել սերտ համագործակցության համար
Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասի երկրնեի առավել սերտ համագործակցությանը խոչընդոտող գլխավոր խնդիրը համարում է ղարաբաղյան հակամարտությունը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է սկիզբ դառնալ հարավկովկասյան պետությունների առավել սերտ համագործակցության համար»,-երկուշաբթի Բաքվում լրագրողներին է ասել Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:
«Հակամարտությունը միակ խոչընդոտն է երեք պետությունների համագործակցության ճանապարհին, եւ ես անհրաժեշտ եմ համարում ջանքեր գործադրել այն լուծելու համար»,-ասել է Լենմարկերը: Նրա կարծիքով, հակամարտության լուծումը կարեւոր է վերաբնակներին իրենց հայրենի վայրերը վերադարձնելու եւ տարածաշրջանում կայունություն հաստատելու տեսանկյունից, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: