2 սեպտեմբերի 2008 - 17:18 AMT
Սեպտեմբերի 3-ին Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա` ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու համար
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա` ՀԱՊԿ անդամ-պետությունների Արտգործնախարարների խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Տիգրան Բալայանը: Գագաթնաժողովին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Թաջիկստանի եւ Ուզբեկստանի ԱԳՆ ղեկավարները:

Նրա խոսքերով, սեպտեմբերի 5-ին ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի սեսսիային հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը կազմակերպության մեջ նախագահությունը կընդունի Ղրղզստանից: