24 ապրիլի 2019 - 12:43 AMT
Թուրքիայի նախագահական. «1915 թ. դեպքերի վերաբերյալ աշխարհում չկա ոչ մի քաղաքական, ակադեմիական միակարծության»

Թուրքիայի նախագահի աշխատակազմի Կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նա իր թվիթերյան էջում մասնավորապես նշել է. «1915 թ. դեպքերը, ճշմարտության լույսի տակ պետք է ուսումնասիրվի, առանց քաղաքական շահարկումների ենթարկելու և պետք է հրաժարվել երրորդ երկրների միակողմանի շահարկումների վրա հիմնված գաղափարական տեսակետներից:

1915 թ. դեպքերին ուղղված կառուցողական և հավասարակշռված մի մոտեցում պետք է որդեգրել և միայն մի կողմի տեսակետների փոխարեն պետք է հաշվի առնել, որ երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ և ցավեր»,-հայտնում է Yerkir.am-ը:

«800 տարի միասին գոյակցած թուրքերն ու հայերն, այսօր հավաստի երկխոսությամբ անլուծելի խնդիր չունեն: Բավական է թույլ տանք, որ գաղութարար ուժերը փորձեն այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումներով մեր երկրին դաստիարակիչ դասեր տան և պատմությունը սևացնեն:

1915 թ. դեպքերի վերաբերյալ, աշխարհում չկա ոչ մի քաղաքական, ակադեմիական միակարծության և իրավական որոշում, որն ապացուցում է, որ դա ցեղասպանություն է»,-ասվում է հայտարարության մեջ: