4 սեպտեմբերի 2008 - 18:12 AMT
Հայաստանը հետեւողական կլինի ՆԱՏՕ-ի հետ Անհատական համագործակցության շրջանակներում նախատեսված գործողությունների ծրագրի իրականացման հարցում
«Հայաստանը հետեւողական կլինի ՆԱՏՕ-ի հետ Անհատական համագործակցության շրջանակներում նախատեսված գործողությունների ծրագրի (IPAP) իրականացման գործում»,- հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արտասահմանում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահի խոսքերով, միջազգային չափանիշներին համապատասխանող փորձառու սպաներով համալրված խաղաղապահ միավոր ունենալը, որն իրականացվում է IPAP ծրագրի շրջանակներում, մեծապես բխում է մեր երկրի անվտանգության քաղաքական դրույթներից:
«Մյուս կարեւոր ուղղությունը ՄԱԿ-ն է, որի առաքելությունը մենք շատ ենք կարեւորում հատկապես գլոբալ հարցերում: Մենք պաշտպանում ենք ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտությունը եւ գտնում, որ այն պետք է համապատասխանի արդի պայմաններին եւ մարտահրավերներին: Մեզ համար կարեւոր է նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցությունն այն երկրների հետ, որոնց հետ մենք դեռեւս չենք հաստատել ակտիվ դիվանագիտական կապեր»,- նշել է Սերժ Սարգսյանը: