Ֆինլանդիան վավերացրել Է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնել է Ֆինդլանդիայի ԱԳ նախարարության կայքը:
«Ուրախ ենք հայտնել, որ Ֆինլանդիան վավերացրել Է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները և օգուտ կբերի Հայաստանի եւ ԵՄ-ի քաղաքացիներին», - ասված Է հաղորդագրության մեջ:
Համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017-ի նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 14 երկիր՝ Հայաստանը, Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան: