29 ապրիլի 2019 - 13:40 AMT
Փաշինյանն ու Մեդվեդևը կհանդիպեն Երևանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանելու աշխատանքային այցով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Ավելի վաղ հայտնել էին, որ Երևանում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: