29 ապրիլի 2019 - 15:46 AMT
Ֆրանսիայում կանխել են իրավապահների դեմ ուղղված ահաբեկչությունը

Ֆրանսիայի հատուկ ծառայությունները կանխել են անվտանգության ուժերի աշխատակիցների դեմ ուղղված ահաբեկչությունը: Այդ մասին հայտնել է BFM-TV հեռուստաալիքը Փարիզի դատախազության վրա հղումով:

Նշվում է, որ «դաժան հարձակում» էր սպասվում, սակայն մանրամասներ չեն հրապարակվել:

Հետաքննության շրջանակում իրավապահները 4 մարդու են ձերբակալել, որոնք զբաղվում էին ահաբեկչությունների համար զենքի առաքմամբ: Նրանցից մեկն անչափահաս է, որն արդեն մեկ անգամ հայտնվել է ոստիկանության տեսադաշտում: Նրան ձերբակալել էին 2017-ին, երբ նա փորձել է մեկնել Սիրիա, գրում է «Ինտերֆաքսը»:

Բոլոր ձերբակալվածները Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչության մեկուսարանում են՝ Լեվալուա Պերե քաղաքում: