29 ապրիլի 2019 - 16:04 AMT
Ադրբեջանցիները կրակել են Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ

Ապրիլի 29-ին , ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է Panorama.am-ը։

«Կրակոցներն ինտենսիվ բնույթ չեն կրել։ Կրակել են նաև Ոսկեպարի և Բաղանիսի դիրքերի ուղղությամբ, բարեբախտաբար, վնասներ, կորուստներ չունենք»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։