Ամերիկյան Բալթիմորում զինված անձն անկանոն կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Ըստ ոստիկանության կոմիսար Մայքլ Հարրիսոնի, անհայտ տղամարդը ոտքով է եղել, նա մոտեցել է հանգստացող մարդկանց և կրակ է բացել:1 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել:
Հարիսոնը նշել է, որ հարձակումը «բացառիկ նպատակաուղղված է» եղել, սակայն դրդապատճառների մասին չի խոսել: Կրակոցները հնչել են տեղի բապտիստական եկեղեցուց ոչ հեռու, սակայն քաղաքապետի պաշտոնակատար Ջեկ Յանգը նշել է, որ միջադեպը ոչ մի կրոնական ենթատեքստ չունի, գրում է Deutsche Welle-ն:
Բալթիմորն ամենաաղքատ և միևնույն ժամանակ ամենաքրեածին քաղաքներից մեկն է ԱՄՆ-ում: Վերջին 2 տարում Բալթիմորում ամեն տարի մոտ 300 սպանություն է կատարվել: