Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա վիրավորում է ստացել գլխի շրջանում:
«Ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան», - գրել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ՝ ապրիլի 29-ին, ադրբեջանական զինուժը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ: