2 մայիսի 2019 - 17:46 AMT
Messenger-ի, Instagram-ի և WhatsApp-ի միջև հաղորդագրությունների փոխանակում կգործարկվի

F8 2019 խորհրդաժողովում Մարկ Ցուկերբերգը խոստացել է հաղորդագրությունների փոխանակում գործարկել Facebook-ի Messenger-ի, Instagram-ի և WhatsApp-ի միջև: Նման գործառույթի գործարկման ժամկետները դեռևս չեն նշվում: Դա կարող է տեղի ունենալ արդեն 2019-ին, բայց հնարարվոր է նաև, որ գործարկումն ավելի ուշ լինի, գրում է Ferra.ru-ն Engadget-ի վրա հղումով:

Օգտատերերը կկարողանան հաղորդագրություններ ուղարկել և ստանալ երեք տարբեր կոմունիկացիոն հարթակների միջև, որոնք պատկանում են Facebook-ին: Բոլոր այդպիսի հաղորդագրությունները պաշտպանված կլինեն միջանցիկ կոդավորման շնորհիվ:

Ինչպես նշում են ծրագրի հեղինակները, հաղորդագրությունների փոխանակումը Messenger-ի, Instagram-ի և WhatsApp-ի միջև նման կլինի օգտատերերի բջջայինով կատարվող զանգերին՝ կարևոր չէ, թե որ բջջային օպերատորի ծառայություններից է օգտվում բաժանորդը՝ նրան կարելի է զանգահարել: