8 սեպտեմբերի 2008 - 17:11 AMT
ԱՄՆ-ն առաջարկում է հրավիրել Հարավային Կովկասի երկրներին Ռուսաստան-ԵՄ էներգետիկ գագաթնաժողովին
ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնին եւ Իտալիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկո Ֆրատտինին համաձայնվել են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ առավել ակտիվ համագործակցության անհրաժեշտության հետ Վրաստանի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման նպատակով: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Չեյնին կոչ է արել որքան հնարավոր է շուտ ընդունել Վրաստանին եւ Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք, պատճառաբանելով նրանով, որ Ռուսաստանը «օգտագործում է իր էներգետիկ ռեսուրսները որպես ճնշման լծակներ, թույլ չտալով զարգանալ երիտասարդ ժողովրդավարություններին»:

Իր հերթին Ֆրատտինին հասկացրել է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները այլ կարծիքի են: Նրա խոսքերով, Վրաստանի եւ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը «ոչ կարագացվի, ոչ էլ` կդանդաղի»: Իտալացի նախարարը խոստովանել է, որ «ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի ամենահզոր եւ հեղինակավոր անդամն է», սակայն, ընդգծել է, որ Դաշինքի անդամները որոշումներ են ընդունում «մեկ սեղանի շուրջ»: «Մենք որոշել ենք արհեստականորեն չարագացնել, չդանդաղեցնել նոր անդամների ընդունման գործընթացը»,-ասել է Իտալիայի ԱԳ նախարարը: ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնին առաջարկել է Ռուսաստան-ԵՄ էներգետիկ գագաթնաժողովին հրավիրել նաեւ Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին: Իտալիայի ԱԳ նախարարը ողջունել է այդ նախաձեռնությունը` նշելով, որ կներկայացնի այս առաջարկը Ֆրանսիային, որը նախագահում է ԵՄ-ում: