8 սեպտեմբերի 2008 - 19:33 AMT
ՌԴ ԱԳՆ. Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի «փոխարինման» հարցը չեն քննարկել
Մոսկվայում կայացած ՌԴ -ի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի «փոխարինման» հարցը չի քննարկել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իգոր Լյապին-Ֆրոլովը:
Հանդիպմանը ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վիճակն ոը հեռանկարները քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում, կարծքիներ են փոխանակել Հարավային Օսեթիայի դեմ վրացական հարձակման կասեցումից հետո ստեղծված տարածաշրջանային եւ միջազգային վիճակի վերաբերյալ:
Նշենք, որ ադրբեջանական Bakiliar.az գործակալությունը հղում անելով ռուսական պարբերականների վրա, լրատվություն էր տարածել, թե «հանդիպմանը անդրադարձ է եղել ԵԱՀԿ ՄԽ-ի հնարավոր փոխարինմանը, որը միջնորդկան ծառայություններ է մատուցում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացում»: