17 մայիսի 2019 - 12:15 AMT
ՀՀ-ն ու Իրաքը կգործակցեն ահաբեկիչների կողմից ՏՏ անօրինական օգտագործման դեմ

Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունները տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գործակցության մասին հուշագիր կստորագրեն:

Դրա շրջանակում կողմերը կգործակցեն ահաբեկչական խմբերի կողմից հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անօրինական օգտագործմանը դիմակայելու համար կիբեռանվտանգության և տվյալների պաշտպանության բնագավառում:

Հուշագրով յուրաքանչյուր կողմ պետք է պարտավորվի որևէ նյութական կամ բարոյական վնաս չպատճառել մյուս կողմի շահերին: