10 սեպտեմբերի 2008 - 16:53 AMT
ԱՄՆ-ի քաղաքականությունը ավելի կոպիտ է դառնալու, ինչը հղի է նոր հակամարտություններով եւ պատերազմներով
«ԱՄՆ-ում կա որոշակի երկկուսակցական համաձայնություն արտաքին քաղաքականության հարցերի մեծամասնության վերաբերյալ, եւ առանձնակի փոփոխությունների պետք չէ սպասել: Ազնվորեն ասած, ոչ միայն ՄըքՔեյնի, այլ նաեւ Օբամայի շրջապատը լավատեսություն չի ներշնչում. վերցնենք թեկուզ Ռիչարդ Հոլբրուքի թեկնածությունը, որը Օբամայի ընտրվելու դեպքում ԱՄՆ Պետքարտուղարի հնարավոր հավակնորդն է»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի աշխատակից Անդրեյ Արեշեւը: Նրա կարծիքով, Հանրապետական կամ Ժողովրդավարական կուսակցությունը ներկայացնող կոնկրետ նախագահի տեղն ու դերը ամերիկյան քաղաքական համակարգում հավանաբար, պետք չէ գերագնահատել: «Նախագահից բացի, կան խոշոր կորպորացիաներ, «ուղեղի տրեստեր», լոբբիստական խմբեր եւ այլն...Ընդհանուր առմամբ, էներգառեսուրսների եւ դրանց տեղափոխման ուղիների համար սրվող մրցակցության պայմաններում ԱՄՆ-ի քաղաքականությունը գնալով կկոշտանա, ինչը հղի է նոր խոշոր հակամարտություններով ու պատերազմներով, այդ թվում նաեւ` Կովկասի տարածաշրջանում»,- գտնում է ռուս վերլուծաբանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ