
Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն մայիսի 18-ին՝ ժամը 07:00-ին և կավարտվեն մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։
«Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգ և անխափան», - ասված է մետրոպոլիտենի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Հայաստանը կմիանա Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումը, որն այս տարի Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ: