Կինոթատրոնների Les Cinemas Gaumont Pathe ֆրանսիական ցանցը նոր կինոթատրոն է բացել Շվեյցարիայում, որտեղ հանդիսատեսին առաջարկում են ֆիլմն աթոռների փոխարեն երկտեղանի մահճակալների վրա դիտել:
Pathe կինոթատրոնի VIP-Bedroom սրահում 11 երկտեղանի մահճակալ է տեղադրվել՝ էլեկտրոնային կարգավորվող գլխատեղերով, բարձերով և փոքր պահարաններով: Սրահ մտնելիս հողաթափեր են տալիս, գրում է Ինտերֆաքսը 20 Minuten-ի վրա հղումով:
Անկողնու սպիտակեղենը փոխվելու է յուրաքանչյուր սեանսից հետո:
«Հիգիենայի ասպեկտը շատ կարևոր է մեզ համար: Շվեյցարիայում այդ առաջարկը եզակի է: Սակայն մենք ստուգեցինք այդ հայեցակարգն արտերկրում և ոչ մի խնդիր չեղավ»,-ասել է Pathe Switzerland-ի գլխավոր տնօրեն Վենանցիո դի Բակկոն:
Կինոթատրոնում նաև դահլիճ կա փոքրիկների համար՝ պարկ-բազկաթոռներով, լողավազանով և սահարանով: