20 մայիսի 2019 - 15:32 AMT
ՀՅԴ-ն հանրահավաք կանցկացնի

ՀՅԴ-ն առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ, իսկ մայիսի 23-ին ժամը 19:00 -ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակություն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին իրենց զգոն, գիտակից և պատրաստակամ պահվածքի համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի 18-ին Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները հարձակվել էին այդ պահին հրապարակում թոռնիկների հետ զբոսնող դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի վրա: