15 սեպտեմբերի 2008 - 13:28 AMT
Թեհրանում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Մահմուդ Ահմադինեժադի հետ
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքիի հրավերով երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թեհրան: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի եւ ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքիի հետ: