16 սեպտեմբերի 2008 - 15:11 AMT
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը հրաժարական է տվել եւ լքել իշխող կուսակցության շարքերը
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը հրաժարական է տվել: Այդ մասին Թորոսյանը հայընել է այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Դրանից բացի, ավելացրել է Թորոսյանը, նա լքել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության շարքերը:
Նշենք, որ սեպտեմբերի 6-ին Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշում էր կայացրել խորհրդարանի նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանի հետագա ներկայության ոչ նպատակահարմար լինելու մասին: Այդ պաշտոնում հավանություն էր տրվել ՀՀ խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի նախագահի վարչության նախկին ղեկավար Հովիկ Աբրամյանի թեկնածությանը:
Խորհրդարանի խոսնակի փոփոխման հարցը կդիտարկվի այսօր երեկոյան ՀՀԿ Խորհրդի կողմից