2019 թվականի մայիսին Երևանի վարչական շրջաններում ստուգումների արդյունքում առևտրի և սպասարկումների ոլորտում տեղական տուրքերի հավաքագրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 220 մլն դրամով:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, տեղական տուրքերի գանձումները ստուգելու նպատակով հսկողություն է իրականացվել մոտ 600 օբյեկտում:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ առանց թույլտվության գործունեություն իրականացնելու մոտ 120 դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ, իսկ բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու համար՝ 74:
Ամենօրյա ստուգայցեր են իրականացվում նաև շինհրապարակներ: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 20 արձանագրություն: