4 հունիսի 2019 - 10:41 AMT
Կոմիտասի պողոտայում զավթված մայթ է վերականգնվում

Կոմիտասի պողոտայում զավթված մայթ է վերականգնվում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նա նշել է, որ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բազմահարկ շենքի կառուցապատողը զավթել է մայթի մեծ մասը։

«Բազմաթիվ զգուշացումներից ու ծանուցումների հետո հրաժարվել են դադարեցնել ապօրինությունը», - գրել է Կարապետյանը: