6 հունիսի 2019 - 16:20 AMT
Վրաստանում ուղղաթիռ է կործանվել. Զբոսաշրջիկներ են զոհվել

Վրաստանի լեռներում, Կազբեգի ավանից ոչ հեռու, ուղղաթիռ է կործանվել: Զոհվել է 2 զբոսաշրջիկ և օդաչուն: Այդ մասին լրագրողներին է հայտնել Կազբեգիի ղեկավար Ալեքսանրդ Զագաշվիլին:

Ըստ նրա, ուղղաթիռը պատկանում էր «Ավիատոր պլյուս» ընկերությանը, որը սպասարկում է օտարերկրյա զբոսաշրջիկներին: Ուղղաթիռն արտադրվել է ԱՄՆ-ում 2013-ին, գրում է Ինտերֆաքսը:

Ուղղաթիռի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն: