17 սեպտեմբերի 2008 - 20:06 AMT
Ահմադինեջադ. Տարածաշրջանային պետությունները ՆԱՏՕ-ի միջամտության կարիքը չունեն իրենց խնդիրների լուծման համար
Երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային ձեւաչափով Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացումը ամբողջ աշխարհին ուղղված ընկերական ազդանշան է, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հայտնել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Իրանի նախագահի խոսքերով, տարածաշրջանային պետությունները ՆԱՏՕ-ի միջամտության կարիքը չունեն իրենց խնդիրների լուծման համար: Ընդ որում, Մահմուդ Ահմադինեջադը նշել է, որ Թեհրանի եւ Երեւանի համագործակցությունը կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար: «Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման համար ոչ մի սահմանափակում չկա, եւ այդ ընդլայնումը գալիս է Իրանի շահերից»,- հայտնել է նա: Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հայտնել է, որ կովկասյան տարածաշրջանում բավական բարդ իրադրություն է ստեղծվել: «Մենք պետք է մտածենք երկկողմ կապերի ընդլայնման նոր ճանապարհների մասին»,- ավելացրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը: