17 սեպտեմբերի 2008 - 22:07 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ին անդամակցող ցանկացած երկիր կարող է նպաստել ղարաաբղյան հակամարտության կարգավորմանը
Թուրքիայի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստող քայլերը կարելի է միայն ողջունել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Նրա խոսեքերով, ցանկացած բարի մտադրություն այդ ուղղությամբ միայն ողջունելի է: «Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ անդամ է եւ, բնականաբար, կարող է առաջարկություններ անել, ինչպես ՄԽ մյուս մասնակից երկրները: Վերջին 3,5 տարվա ընթացքում Թուրքիան մի շարք առաջարկություններ է արել կարգավորման վերաբերյալ: Սակայն բանակցությունները վարում են երեք համանախագահները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան,Ռուսաստանը»,-նշել է Ֆասիեն: Միեւնույն ժամանակ նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ Մինսկի խմբի ձեւաչափը փոփոխման եթակա չէ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն, Թուրքիան, Նիդերլանդները, Գերմանիան, Շվեդիան, Իտալիան, Ֆինլանդիան: