
«Ադեկվադ» հասարակական կազմակերպության անդամ Արթուր Դանիելյանը տարվել է ոստիկանական բաժանմունք:
«Ադեկվադի» անդամներից մեկն ուղիղ եթերում պնդել է, որ Դանիելյանին բերման են ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք հնչեցնելու կասկածանքով։
ՀՀ ոստիկանությունը դեռևս պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել: