Արա Քոչունյան. Պետք չէ վախենալ, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը բացասապես կանդրադառնա Հայաստանի անվտանգության վրա
«Մենք չպետք է վախենանք, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է բացասապես անդրադառնալ Հայաստանի անվտանգության վրա: Ազգերը պետք է շփվեն. առանց դրա երկու հարեւան երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրները լուծում չեն ստանա»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը: Նրա կարծիքով, երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներից:
«Ներկայումս շատ փոքր քայլ է արվել: Տվյալ դեպքում չարժի շտապել, առավել եւս, հաշվի առնելով տարածաշրջանի փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրությունը: Զարգացման տրամաբանությունն ասում է, որ Կովկասի սահմանները պետք է բացվեն, ամբողջ հարցը նրանում է, թե երբ դա տեղի կունենա: Թուրքիան, առհասարակ, շատ պրագմատիկ երկիր է: Օրինակ, Հարավային Օսիայում տեղի ունեցած պատերազմից հետո նրանք եկան այն եզրակացությանը, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ավելի լավ է Հայաստանով անցկացնել, որովհետեւ վրացական ճանապարհն անապահով է դարձել: Անկարան շատ լավ հասկանում է, որ ներկայումս Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն եւ կանխագուշակելի երկիրն է»,- ասել է Քոչունյանը:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ