18 սեպտեմբերի 2008 - 15:30 AMT
Էդվարդ Նալբանդյան. ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասիեին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Մինսկի խմբի գործունեությունը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում` ընդգծելով Մինսկի խմբի ձեւաչափի պահպանման կարեւորությունը, որն ապացուցել է իր կենսունակությունը: Կողմերն անդրադարձան բանակցային գործընթացի առկա վիճակին եւ հեռանկարներին: Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը վերահաստատեց ԼՂ հիմնախնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորման վերաբերյալ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը: