18 սեպտեմբերի 2008 - 19:09 AMT
Մուհամեդ Էլ Բարադեյին գոհ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ Հայաստանի համագործակցության մակարդակից
Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) Գլխավոր տնօրեն Մուհամեդ Էլ Բարադեյին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Գլխավոր տնօրենը իր գոհունակությունը հայտնեց ԱԷՄԳ հետ Հայաստանի համագործակցության կապակցությամբ: Նա անդրադարձավ ԱԷՄԳ գործունեության տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներին: Գլխավոր տնօրենն անհրաժեշտության դեպքում իր օժանդակությունն առաջարկեց ՀՀ նորանշանակ ներկայացուցչին: Դեսպան Ա.Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ բարձր գնահատեց կազմակերպության հետ ՀՀ համագործակցությունը: Նա ներկայացրեց էներգետիկայի ոլորտում Հայաստանի առջեւ կանգնած խնդիրները, ինչպես նաեւ անդրադարձավ տարածաշրջանային վերջին զարգացումներին: Երկու կողմերը հետագայում եւս արդյունավետ համագործակցության շարունակման հույս հայտնեցին: