17 հունիսի 2019 - 10:26 AMT
ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ». Որոտանի հունը սողանքից փակվել է

Հալիձոր գյուղին հարակից մոտ 1 հա տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում է հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի:

Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: