
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու մասին:
Այդ մասին ավագանու հրավիրված արտահերթ նիստի սկզբում տեղեկացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամի մանդատը, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հունիսի 4-ի արձանագրության, տրվել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակի հերթական՝ հաջորդ թեկնածու Ասքանազ Աբրահամյանին:
Եվա Թովմասյանը հաճախ էր բացակայում ավագանու նիստերից: Դա չէր վրիպել ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամների ուշադրությունից: Նրանք ընդգծում էին այդ իրողությունը և պահանջում ձեռնարկել համապատասխան միջոցներ: