18 հունիսի 2019 - 15:02 AMT
ՊՆ-ն մտադիր է ավելացնել ժամկետայիններին տրվող ամսական գումարը

ՀՀ պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը ավելացնել 2000 դրամով:

Մյուս զորամասերում ծառայողների համար առաջարկվում է այդ վճարն ավելացնել 1000 դրամով:

Նախագծի ընդունման արդյունքում 2019-ի 6 ամսվա հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228.9 մլն դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին: