22 սեպտեմբերի 2008 - 15:53 AMT
Երեւանը հանդես է գալիս Ղարաբաղի խնդրի լուծման օգտին ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում , որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը
Երեւանը հանդես է գալիս ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում Ղարաբաղի խնդրի լուծման օգտին, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Ադրբեջանում Իրանի դեսպանի հայտարարությունն այն մասին, թե պաշտոնական Թեհրանը բանակցություններ է սկսել Բաքվի ու Երեւանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդության վերաբերյալ: «Ինչպես անցած շաբաթ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանը հանդես է գալիս Ղարաբաղի խնդրի լուծման օգտին ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում , որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը»,-նշել է Տիգրան Բալայանը:

Նշենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Նասիր Համիդի Զարեն հայտարարել էր, թե Իրանը բանակցություններ է սկսել Բաքվի ու Երեւանի հետ Ղարաբաղի հարցում միջնորդության վերաբերյալ: «Թեհրանում ձգտում են լուծել ղարաբաղյան խնդիրը միջազգային իրավական նորմերի շրջանակներում: Իրանը միանշանակ սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ընդգծել է իրանցի դիվանագետը