23 սեպտեմբերի 2008 - 15:16 AMT
Հայաստանը կմասնակցի ՍՏՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Սեպտեմբերի 25-ին Նյու-Յորքում կկայանա Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության (ՍՏՀԿ) ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Նիստին նախագահելու է Ալբանիայի արտգործնախարար Լուլզիմ Բաշան: ՍՏՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումն անցկացվում է ամեն տարի Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, Հայաստանը նույնպես մասնակցելու է ոչ պաշտոնական հանդիպմանը: