
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին persona non grata հայտարարելու շարժում սկսկելու մտադրություն մասին:
Կուսակցությունը, մասնավորապես, անթույլատրելի է համարել դեսպանի հանդիպումները Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի հետ:
«Այդ հանդիպումները բնավ «հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների» հետ հանդիպումների տրամաբանության մեջ չեն: Եթե ՀՀ ԱԳՆ հրավիրվելու ու Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու նախազգուշացումից հետո ՌԴ դեսպանը շարունակի նմանօրինակ գործելաոճը, «Հանրապետություն» կուսակցությունը սկսելու է Հայաստանում նրան persona non grata հայտարարելու շարժում՝ դիմելով քաղաքական գործունեության բոլոր թուլատրելի միջոցներին, այդ թվում՝ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելուն», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել էր Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիմ, ինչից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարություն էր կանչվել՝ նախազգուշացվելով չմիջամտել ՀՀ-ի ներքին գործերին:
Դրանից հետո, սակայն, դեսպանը հանդիպել էր Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանին: