Smartavia ընկերությունը հուլիսի 12-ից թռիչքներ կսկսի իրականացնել Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո օդանավակայան)- Երևան երթուղով: Թռիչքները կկատարվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:
Չվերթները կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով՝ երկուշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, հայտնում է «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
Smartavia ընկերությունը հուլիսի 11-ից սկսելու է չվերթեր իրականացնել նաև Երևան-Սանկտ Պետերբուրգ- Երևան երթուղով: