
Ղրղզստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ որոշել է անձեռնմխելիությունից զրկել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին, հայտնել է «Ինտերֆաքսը»:
Վերջինս մեղադրվում է կոռուպցիոն գործարքների մեջ:
Նախկին նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները. նա դրան որակում է «անհեթեթ ու չհիմնավորված»:
Ավելի վաղ Ղրղզստանի գլխավոր դատախազությունը Աթամբաևին մեղադրանք է առաջադրել: