28 հունիսի 2019 - 11:03 AMT
Հուլիսի 1-ից մոտ 400 դեղ 200,000 ընտանիքի համար անվճար կդառնա

Մոտ 400 անուն դեղ, որոնք անհասանելի էին անապահով ընտանիքներին, հուլիսի 1-ից կստանան անվճար, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Այս արտոնությունից կօգտվի մոտ 200,000 ընտանիք։ Դեղորայքը տրամադրվելու է միայն բժշկի դեղատոմսի համաձայն:

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին կիրականացվի առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցում: