25 սեպտեմբերի 2008 - 15:00 AMT
Ակտիվացնել իր դերը Ղարաբաղի հարցում Ռուսաստանի համար կնշանակի որոշել, թե ում` Երեւանի թե Բաքվի հետ փչացնել հարաբերությունները
Ակտիվացնել իր դերը Ղարաբաղի հարցում Ռուսաստանի համար կնշանակի որոշել, թե ում` Հայաստանի թե Ադրբեջանի հետ փչացնել հարաբերությունները: Այդ մասին Մոսկվայում «Նախընտրական իրավիճակն Ադրբեջանում» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար աշխատակից Անդրեյ Զագորսկին: Նրա կարծիքով, Ռուսաստանին ձեռնատու չէ տարբերակներից եւ ոչ մեկը:

«Ուստի մենք չենք կարող պարտադրել մեր հայեցակարգը: Եվ շարունակում ենք հավատարիմ մնալ ստատուս-կվոյի քաղաքականությանը: Սակայն սա չի նշանակում, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է հրաժարվեն առավել սերտ համագործակցությունից այլ ոլորտներում»,-ընդգծել է ռուս փորձագետը, հաղորդում է Բրյանսկ.ռու-ն: