26 սեպտեմբերի 2008 - 13:17 AMT
Իտալիայում բանակցություններ են ընթանում Սահակաշվիլիին դատելու համար ռազմական տրիբունալ ստեղծելու շուրջ
Եվրոպական կառավարությունների մակարդակով Իտալիայում բանակցություններ են ընթանում Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին դատելու համար ռազմական տրիբունալ ստեղծելու հնարավորության շուրջ: Տրիբունալի համար հիքմ կծառայեն ՌԴ Գլխավոր ռազմական դատախազության եւ Գլխավոր դատախազությանը կից քննչական կոմիտեի նյութերը, գրում է ռուսական «Արգումենտի նեդելի» թերթը:

«Զոհվածների մասին տվյալների ճշտման աշխատանքը շարունակվում է, միտում կա, որ սգո ցուցակը նշված թվից քիչ կլինի: Դա կապված է նրա հետ, որ նոր փաստեր են պարզվում այդ ցուցակում ընդգրկված մարդկանց ճակատագրի մասին: Այսպես, օրինակ, 41 մարդ, որ մինչ այժմ զոհված էին համարվում, պատանդ են պահվել Վրաստանի տարածքում»,-հայտարարել է Հարավային Օսեթիայի Հանրապետության Գլխավոր դատախազը:

Հարավային Օսեթիայում ցեղասպանության գործի շրջանակներում արտաշիրիմվել են 276 զոհվածների մարմիններ: Քննությունը նաեւ եւս 168 շիրիմ է հայտնաբերել Ցխինվալում եւ մերձակա գյուղերում, որոնք չեն արտաշիրիմվում առանց հարազատների մասնակցության: Փաստաթղթերում զոհվածների թվում նշված եւս 35 մարդկանց մարմինները դուրս են բերվել հարազատների կողմից հանրապետության սահմաններից եւ թաղվել են Հյուսիսային Օսեթիայում, ինչպես նաեւ ՌԴ այլ քաղաքներում: Ըստ տվյալների զոհվածների ու անհայտ կորածների ցուցակում կա 1692 մարդ: