10 հուլիսի 2019 - 12:21 AMT
Ֆրանսիայի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Այս մասին հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Twitter-ի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի Ազգային ժողովին:

«Հայաստանը ջերմորեն ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովում ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Շնորհակալություն Ֆրանսիայի Ազգային ժողովին»,-գրել է Հասմիկ Տոլմաջյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Չեխիայի Հանրապետությունն ավարտել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագրի վավերացումը: Համաձայնագիրը վավերացրել են նաև Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան, Կիպրոսը: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը: