27 սեպտեմբերի 2008 - 15:06 AMT
Երեւանը չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերություններում փոխզիջման գնալ, հայտարարել է թուրք դիվանագետը
Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի փորձերը ճիշտ քայլ են, բայց այդ գործընթացը ի վիճակի չէ որեւէ արդյունքի բերել եւ միակ բանը, որին կարող է հասնել Թուրքիան, քաղաքական ճարտասանության մեղմացումն է: Այդ մասին հայտարարել է թուրք դիվանագետ Մուրատ Բիլխանը: «Հայաստանը պետք է հասկանա, որ հարաբերությունների կարգավորման գործում պետք է փոխզիջման գնալ, բայց դա տեղի չի ունենում: «Երեւանը պետք է գիտակցի, որ այդ գործընթացում անհրաժեշտ է փոխզիջման գնալ: Բայց հայկական կողմը չի ցանկանում փոխզիջման գնալ, նա պարզապես փոխել է իր ճարտասանությունը»,- հայտարարել է թուրք դիվանագետը, հաղորդում է Anatolia news agency-ն: