30 սեպտեմբերի 2008 - 13:46 AMT
Երեւան է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Հոկտեմբերի 2-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին, այցի շրջանակներում Սերգեյ Լավրովը հանդիպումներ ունի նշանակած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: