ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի դատախազությունը դադարեցրել է ամերիկացի դերասան Քևին Սփեյսիի նկատմամբ քրեական հետապնդումը ոչ բավարար ապացույցների առկայության պատճառով, հայտնել է CNN-ը:
Դերասանին մեղադրանք էր առաջադրվել այն բանից հետո, երբ նախկին հաղորդավարուհի Հիզեր Ունրուն հայտարարել էր, թե Սփեյսին 2016 թվականին սեռական ոտնձգություն է իրականացրել իր 18-ամյա որդու նկատմամբ:
Ավելի վաղ Սփեյսիի հետ կապված սկանդալի պատճառով Netflix ընկերությունը առանց դերասանի մասնակցության է ավարտել «Թղթե տնակը» հեռուստանախգծի վերջին եթերաշրջանը: