1 հոկտեմբերի 2008 - 17:19 AMT
ԵԱՀԿ ՄԽ Մադրիդյան առաջարկներում արձանագրված է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը
Հայաստանը պետք է հստակ հայտարարի այն մասին, որ չի ճանաչի Լեռնային Ղարաբաղն այնքան ժամանակ, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Մադրիդյան առաջարկներում չի ներմուծված ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, բանակցությունների սեղանին դրված փաստաթղթում այդ իրավունքը կա, եւ այդ իսկ պատճառով պետք չէ շտապել ԼՂՀ ճամաչման գործում:
«Երկրորդ հարցը, որի վրա հարկ է սրել ուշադրությունը, այն է, որ ԼՂՀ ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքը վաստակել է Ադրբեջանի հետ ծավալած պատերազմի արդյունքում: Ղարաբաղում փորձում էին էթնիկական զտում իրագործել, եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Օսկանյանը: