Հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, նա 1995 թվականին ծնված Արման Արայիկի Բուլղադարյանն է:
«Ցավակցում ենք Արմանի հարազատներին», - գրել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Տավուշում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել: