
ՀՀ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներն օգոստոսի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ կաշխատեն նոր
Դրանք կաշխատեն երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ՝ ժամը 09:00-18:00-ը (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09:00-17:00, զննության կայանում՝ ժամը 09:00-16:30):
Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժինը կաշխատի երկուշաբթիից կիրակի օրը ներառյալ՝ ժամը 09:00-18:00-ը (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09:00-17:00, տրանսպորտային միջոցների զննության կայանում՝ ժամը 09:00-16.30):
Տարածքային ստորաբաժանումները քաղաքացիներին սպասարկելու են առանց ընդմիջման ժամի։