30 հուլիսի 2019 - 11:40 AMT
Disney-ը կրկին համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ամերիկյան The Walt Disney Company ընկերությունը համաշխարհային ռեկորդ է սահմանել վարձույթում ամենամյա հասույթով: 2019-ին Disney-ի համար առավել շահութաբեր են եղել «Վրիժառուները. Վերջաբան», «Կապիտան Մարվել» և «Ալադին» ֆիլմերը, գրում է Gazeta.ru-ն Quartzy-ի վրա հղումով:

Ֆիլմերից յուրաքանչյուրը համաշխարհային մասշտաբով վարձույթում ավելի քան $1 մլրդ է հավաքել: 2019-ի հուլիսի դրությամբ ընկերությունն արդեն $7,67 մլրդ է վաստակել և համաշխարհային ռեկորդ սահմանել կինոընկերությունների շրջանում ամենամյա հասույթով:

Նախորդ համաշխարհային ռեկորդը հասույթի մասով նույնպես պատկանում է The Walt Disney Company-ին: Կինոընկերությունն այն սահմանել էր 2016-ին՝ վաստակելով $7,61 մլրդ: