
ՀՀ կառավարությունում հուլիսի 30-ին տեղի է ունեցել Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը:
Գործադիրի լրատվական ծառայության փոխանցմամբ, նիստը նախագահում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
« Այս միջոցառումն ունի կարևոր խորհուրդ. մենք քաջ գիտակցում ենք, որ Ազգային անվտանգության ռազմավարությունն այն առանցքային փաստաթուղթն է, որը յուրաքանչյուր պետության կայուն և անվտանգ զարգացման համար ունի հիմնարար նշանակություն: Մեր ազգային շահերն ու նպատակներն արտացոլող ռազմավարական փաստաթղթում կամփոփվեն ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացման նոր հնարավորությունների զարգացման և ընդլայնման նախաձեռնողական գործուն ուղիները ու մոտեցումները, ինչը հնարավորություն կտա վերաիմաստավորելու մեր անելիքները միջազգային հարթակում, տարածաշրջանում և մեր երկրի ներսում», - ասել է Գրիգորյանը:
Նա նշել է, որ բազմաշերտ այս գործընթացում մեկ բան ակնհայտ է՝ պատրաստվում են առաջնորդվել ըստ մեր ազգային շահերի, նպատակների և առաջնահերթությունների:
«Հենց այդ պատասխանատվությամբ էլ պայմանավորված է միջգերատեսչական այս հանձնախմբի կազմի ներկայացուցչական մակարդակը»« - ասել է Գրիգորյանը: